«Պատժամիջոցները չպետք է վատթարացնեն Ղրղզստանի հետ հարաբերությունները։ ԵՄ-ն մտադիր է աշնանն առաքելություն ուղարկել՝ լուծելու այդ հարցը». Բիշքեկում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանը։
«Մենք չէինք ցանկանա, որ պատժամիջոցների հարցը խոչընդոտ դառնա Եվրամիության և Ղրղզստանի հարաբերությունների զարգացմանը», – ասել է Օ’Սալիվանը։
Նրա խոսքով՝ Եվրամիության համար կարևոր է կապի ուղիների ստեղծումն այն երկրների իշխանությունների հետ, որոնք չեն միացել պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն հասկանում է, որ յուրաքանչյուր պետություն ունի իր տնտեսական և քաղաքական համատեքստը։
0Comments