Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսում ընկերական հանդիպում անցկացրեց Պանամայի հավաքականի հետ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
78-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կիսապաշտպան Տիագո Ալմադան, 89-րդ րոպեին աչքի ընկավ Լիոնել Մեսին։
35-ամյա հարձակվողը 800-րդ գոլը խփեց կարիերայում։
Ազգային թիմում Մեսին խփել է 99 գոլ։ «Բարսելոնայում» նա աչքի է ընկել 672 անգամ, ՊՍԺ-ում՝ 29։
0Comments