Փոխհրաձգություն Բաքվի կենտրոնում

Մանրամասներ

Երեք մարդ է տուժել Բաքվի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից: Միջադեպի պատճառներն ու հանգամանքները չեն նշվում։

Ոստիկանության աշխատակիցները միջադեպի հետաքննություն են սկսել։

Ինչպես հայտնում է Ադրբեջանի Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումը, դեպքի վայր են ուղարկվել շտապ օգնության խմբեր: