Kia-ն ցուցադրել է նոր EV9 էլեկտրական քրոսովերը․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

Հարավկորեական Kia մեքենաշինական ընկերությունը տեսանյութով ցուցադրել է նոր EV9 քրոսովերը: Արտադրական մոդելի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա այս ամիս, հայտնում է korrespondent.net-ը։

Kia EV9 խոշոր էլեկտրական քրոսովերը համարվում է հարավկորեական ապրանքանիշի ամենահամարձակ նախագծերից մեկը։ Դրա մշակումն իրականացվել է ավելի քան 3,5 տարի։ Այսպիսով, քրոսովերը կարելի է համարել ապրանքանիշի ամենասպասված մոդելներից մեկը։

Մոտ հինգ մետր երկարությամբ նոր մոդելը նախագծված է երկարաձգված E-GMP հարթակի վրա, որը ստեղծվել է հատուկ Hyundai-Kia կոնցեռնի էլեկտրական մեքենաների համար։

Նախնական տվյալներով՝ 7 տեղանոց էլեկտրական մեքենայի բազային տարբերակը կստանա 200 ձիաուժ հզորությամբ ագրեգատ՝ 350 կիլոմետր հզորության պաշարով։ 400 ձիաուժ հզորությամբ տարբերակը կկարողանա մոտ 420 կիլոմետր անցնել առանց մարտկոցը լիցքավորելու և 100 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 5,2 վայրկյանում:

Նոր Kia EV9-ի պաշտոնական պրեմիերան կկայանա մարտին։ Էլեկտրական քրոսովերի մոտավոր արժեքը կկազմի 56 000- 73 000 դոլար՝ կախված կոնֆիգուրացիայից։