IPPAWARDS՝ iPhone Photography Awards ամենամյա լուսանկարչական մրցույթի ժյուրին ընտրել է այս տարվա լավագույն լուսանկարները, որոնք արվել են Apple ընկերության iPhone սմարթֆոններով: Նախագծի մասնակից կարող էր դառնալ ցանկացած ոք, ով ունի iPhone, գրում է korrespondent.net-ը:
Լավագույն աշխատանքները հրապարակվել են մրցույթի կայքում:
Նախագծի հաղթող է դարձել 23-ամյա իտալուհի Գաբրիելա Կիլյանոն՝ երեխայի հետ երիտասարդ կնոջը պատկերող լուսանկարով: Նա նաև արժանացել է «Տարվա լուսանկարիչ» կոչմանը: Աղջիկն աֆրիկուհուն լուսանկարել է Աֆրիկայով ճամփորդելիս՝ iPhone X սմարթֆոնով:
IPPAWARDS մրցույթն անցկացվում է ամեն տարի, դրան մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակի լուսանկարիչներ:
0Comments