Նորից կրկնում եմ՝ Վազգենից հետո բանակ չենք ունեցել։ Խոսքս ռազմական էլիտային է վերաբերում, ոչ թե զինվորներին։
Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը․
«Բանակում, երբ կաշառքա մտնում, էդ բանակը չկա։ Մարդիկ են արձագանքել, ովքեր բանակում թալան են արել։ Անդրադառնամ Մովսես Հակոբյանին, որ ասել էր, թե ինչքան ինքը հասկանում է գինեկոլոգիայից, այնքան Սասունը՝ բանակից։ Եթե դու ուզում ես գինեկոլոգիայով զբաղվես, լավ խորացի էդ մասնագիտության մեջ, միգուցե ստացվի քո մոտ։
Վազգեն Սարգսյանից հետո բանակը թալանվելա։ Բոլորս գիտենք, թե բանակի գեներալիտետը ինչովա զբաղվել»,-ասել է Միքայելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
0Comments