Հանդիպել են Լեհաստանի և Ուկրաինայի նախագահները

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լեհաստանում հանդիպել է հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ՝ քննարկելու ԵՄ գագաթնաժողովի և ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի արդյունքները:

Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Լեհաստանի նախագահի ներկայացուցիչ Մարչին Պշիդաչը։

Նրա խոսքով՝ նախագահները քննարկել են նաև անվտանգության ոլորտում առկա իրավիճակը, Ուկրաինային աջակցելու՝ հետագա համատեղ ջանքերի անհրաժեշտությունը: