Հնդկաստանի բնակչությունը 2022 թվականի վերջին կազմել է 1,417 միլիարդ, հինգ միլիոնով ավելի, քան Չինաստանը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով World Population Review-ի տվյալները։
Հունվարի 17-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին, որ 1960-ականներից ի վեր առաջին անգամ երկրի բնակչությունը 2022 թվականին նախորդ տարվա համեմատ նվազել է 850 հազար մարդով։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վիճակագրության ազգային բյուրոյի տվյալներով՝ երկրում ապրում է ավելի քան 1,411 միլիարդ մարդ։
Համաձայն World Population Review-ի՝ հունվարի 18-ի դրությամբ Հնդկաստանի բնակչությունը հասել է 1,423 միլիարդ մարդու։ Մեկ այլ հետազոտական կազմակերպություն՝ Macrotrends-ը, պնդում է, որ Հնդկաստանում ապրում է 1,428 միլիարդ մարդ։
նդկաստանը պաշտոնապես չի հրապարակել բնակչության վերջին թվերը: Տասը տարին մեկ երկրում անցկացվում է մարդահամար, սակայն 2021 թվականին այն հետաձգվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ ՄԱԿ-ը կանխատեսում էր, որ 2023 թվականի վերջին Հնդկաստանը բնակչության թվով առաջ կանցնի Չինաստանից։
Bloomberg-ը նշում է, որ Հնդկաստանի բնակչության կեսը 30 տարեկանից ցածր է։ Մոտ 800 միլիոն մարդ կառավարությունից անվճար սնունդ է ստանում, որն աշխարհում ամենամեծ նման ծրագիրն է։
0Comments