ԱՄՆ-ում առաջարկել են լսումներ կազմակերպել TikTok-ի վտանգների մասին

Մանրամասներ

Ալյասկայի սենատոր Դեն Սալիվանն առաջարկել է Սենատի Առևտրի, գիտության և տրանսպորտի հանձնաժողովին լսումներ անցկացնել TikTok սոցիալական ցանցի վտանգների վերաբերյալ, ասվում է օրենսդիրի նամակում։

«Ես գրում եմ՝ հարգանքով խնդրելու Սենատի Առևտրի, գիտության և տրանսպորտի հանձնաժողովին լսումներ անցկացնել մեր երեխաների վրա TikTok հավելվածի անհանգստացնող ազդեցության վերաբերյալ»,- ասվում է կոմիտեի ղեկավարներին ուղղված սենատորի նամակում, փաստաթուղթը հրապարակվել է Սալիվանի Twitter-ի անձնական էջում

Հիշեցնենք, որ նմանատիպ լսումներ անցկացվել են 2021 թվականի հոկտեմբերին, օրենսդիրի խոսքերով, դրանց վերաբերյալ հնչեցված մտահոգությունները ոչ միայն հաստատվել են։