Ամերիկացի գործարար Իլոն Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան, գրում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ այսօր՝ ապրիլի 28-ին, Պեկինում վայրէջք է կատարել գործարարի անձնական ինքնաթիռը։
Գործարարը նախատեսում է հանդիպել չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ինքնավար մեքենաների ծրագրային ապահովումը (FSD):
Reuters-ը նշում է, որ Իլոն Մասկի այցը համընկնում է Պեկինում ավտոսրահի բացման հետ, որը կտևի մինչև մայիսի 4-ը։ Ավտոշոուի ստենդում Tesla-ն գործընկերների ցանկում չէ։
0Comments