WhatsApp-ի մշակողներն սկսել են նոր գործառույթի թեստավորումը, որը թույլ կտա անջատել ծանուցումները խմբային չաթերից, ըստ որում դուրս չգալով դրանցից: Այդ մասին գրել է 9to5Google-ը:
Նշվում է, որ այդ օպցիումի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ շատ օգտատերեր դժգոհ են բազմաթիվ խմբային քննարկումների ժամանակ հավելումից, սակայն չեն կարողանում հեռանալ չաթից, քանի որ դա կտեսնեն մասնակիցները:
«Արխիվային չաթերի անտեսման ռեժիմի» շնորհիվ օգտատերը կարող է մնալ խմբում՝ ըստ որում ծանուցումներ չստանալով նոր հաղորդումների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
0Comments