Քաղաքակրթությունը կտևի ընդամենը մի քանի հարյուր տարի, եթե մարդկությունը «միջմոլորակային» չդառնա, գրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում։ Նա այսպես է պատասխանել լրագրող Էդ Կրասենշտեյնի հարցին, թե երբ է գալու մարդկային քաղաքակրթության ավարտը։
«Եթե մենք դառնանք միջմոլորակային, իսկ հետո միջաստղային, մեր քաղաքակրթությունը կտևի միլիոնավոր տարիներ, եթե ոչ, ապա, հավանաբար, ընդամենը մի քանի հարյուր տարի»,- գրել է Մասկը։
Գործարարի խոսքով՝ մարդկությունը պետք է պահպանի իր ներկայիս տեխնոլոգիական մակարդակը, մինչև Մարսը դառնա լիովին բնակելի, ինչը, նրա կարծիքով, կարող է տեղի ունենալ 20 տարվա ընթացքում։
0Comments