Երկրի կողքով այսօր պոտենցիալ վտանգավոր աստերոիդներ կանցնեն

Մանրամասներ
աստերոիդ

Չորս պոտենցիալ վտանգավոր տիեզերական քարեր, որոնց չափերը տատանվում են 30-ից 177 մետրի սահմաններում, հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, կմոտենան Երկրին: Այս մասին, լրատվամիջոցների հաղորդմամբ, Լուրերի փոխանցմամբ՝ հայտնել են NASA-ից։

Առաջին աստերոիդը կլինի օբյեկտներից ամենափոքրը՝ 2015 HM1 աստերոիդը, որի տրամագիծը 30 մետր է։ Այն կթռչի մեր մոլորակից 5,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, ինչը 14 անգամ գերազանցում է Երկրի և Լուսնի միջև միջին հեռավորությունը։

Հաջորդ «հյուրը» կլինի 2024 TP17-ը՝ մոտ 52 մետր լայնությամբ, որը կանցնի 4,7 միլիոն կիլոմետր հեռավորությամբ։

Վերջին երկու աստերոիդները՝ 2002 NV16–ը և 2024 TR6–ը, Երկրի կողքով կանցնեն միմյանցից չորս րոպեի տարբերությամբ։

2002 NV16 օբյեկտը չորսից ամենամեծն է՝ 177 մետր տրամագծով։ Այն մեր մոլորակից կգտնվի 4,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։