«Սրբազան պայքար»-ը հայտարարություն է տարածել․Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին, բոլորս հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի առջև (հասցե՝ Բաղրամյան 26)։
Վահագն Խաչատուրյանից պահանջելու ենք, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։
Որոշումը չստորագրելը ոչ միայն կփրկի Հայաստանի Հանրապետությունը վերահաս աղետից, այլև կհանդիսանա նախագահին տրված այն եզակի հնարավորություններից մեկը, որը նրան կփրկի վերջանականապես Նիկոլի ծառայի վերածվելուց»։
0Comments