Ե՞րբ ձյուն կգա Հայաստանում. եղանակի տեսություն

Մանրամասներ
եղանակ

Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +1–ից +3, իսկ գիշերը` -1-ից -3 աստիճանի սահմաններում։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2025

Եղանակ