Փաշինյանն ու Ալիևը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովում նստած են կողք կողքի. Տեսանյութ

Մանրամասներ
ռուսաստան

«ԲՐԻԿՍ բարեկամ» երկրները լիագումար նիստում նստած են կլոր սեղանի շուրջ, այբբենական կարգով։ Այսպիսով, օրինակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողքին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Սեղանի շուրջ նստելով՝ նրանք մի երկու նախադասություն են փոխանակել նիստն սկսվելուց առաջ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարեւաններն են Բոլիվիայի եւ Բանգլադեշի պատվիրակությունների ղեկավարները, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի կողքին՝ Սերբիայի եւ Նիկարագուայի ներկայացուցիչներն են։

Մասնակիցների սեղաններին ջրով շշեր եւ բաժակներ են՝ ծածկված թղթե կափարիչներով, նոթատետրեր Կազանի ԲՐԻԿՍ գագաթաժողովի խորհրդանշանով, հուշանվեր գրիչներ եւ սինքրոն թարգմանության սարքեր։