![ա](/sites/default/files/inline-images/%D6%85%D5%BE%D5%A5%D6%80%D5%B9%D5%B8%D6%82%D5%AF%20%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-.jpg)
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե երկիրը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը։ Այս մասին, ինչպես գրում է «Վեդոմոստի» պարբերականը, «Պատրաստված է Ռուսաստանում 2022» արտահանման ֆորումում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը վերահսկում է միջազգային համագործակցությունը։
Պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ստեղծումը կարևոր է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների «խաչմերուկ» ստեղծելու համար։
Տրանսպորտային այս նախագծերի իրականացումը, ըստ Օվերչուկի, թույլ կտա Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսություններին «լրացուցիչ վարձավճար» ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ։
0Comments