Ես նրան չեմ հավատում, այդ անձը վստահելի չէ․ Նա օլիգարխ է, նրան գործուղել են Ստեփանակերտ, ինքը իր դերը կատարում է․ Զարուհի Փոստանջյան

Մանրամասները՝ տեսանյութում

1

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Հայելի» ակումբում խոսելով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեության մասին՝ ասել է.

«Ես նրան չեմ հավատում, այդ անձը վստահելի չէ, որովհետև ներկայացնում է խոցելի շրջանակներ: Նա անհրաժեշտ է, այսպես կոչված, հեղափոխության տեղեկատվական կենտրոնին»։

Փոստանջյանի համոզմամբ՝ այն ամենն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, տեղի է ունենում կազմակերպված․

«Ինքը հիմա խնդիր տեսնո՞ւմ է ՀՀ-ի հետ․ ինքը չի քննադատել ոչ մեկին, չի ասել՝ կոչ եմ անում հայաստանցիներ՝ փոխեք էդ Նիկոլին։ Նա օլիգարխ է, նրան գործուղել են Ստեփանակերտ, ինքը իր դերը կատարում է»։