Էլ ինչ է պետք, դեբիլներ, որ հասկանաք, թե ինչ է անում Ռուսաստանը

Մանրամասներ

1

Լավրովի և Բայրամովի երեկվա ասուլիսը, որի ժամանակ Քալանթարով-Լավրովը ստեր ու լուտանքներ տեղաց հայերի վրա, Հայաստանում «հակառուսական» տրամադրություններ տարածելու համար ավելի շատ բան արեց, քան ամբողջ «անգլո-սաքսոնական դավադրությունը»։ Հայությունը հերթական շոկը վերապրեց «փրկչի ու խաղաղարարի» բացահայտ թշնամանքի պատճառով։

Լավրովը, հասկանալի ռուսերենով (գրեթե «դեբիլներ,…») հաստատեց, որ «լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը» (Լաչինի միջանցքը․ խմբ) կարող է բացվել միայն «տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հարցի շուրջ տարաձայնությունները լուծելուց հետո»։

«Հանքերը, որոնց մասին խոսք է գնում, շահագործվել են դեռ խորհրդային ժամանակներից։ Խորհրդային տարիներին այնտեղ (երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտնում էր Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ) կային ձեռնարկություններ (այժմ, ըստ երեւույթին, դրանք վերածվել են բիզնեսի)։ Նրանք դեռ այնտեղ են։ Սա ժառանգած խնդրի մի մասն է: Այն կարող է վերջնականապես լուծվել միայն խաղաղության պայմանագիր կնքելով և այս իրավական հարցում վերջակետ դնելով»,- ասել է Լավրովը։

Այսպիսով, Մոսկվան ԱԳ նախարարի մակարդակով հաստատում է, որ Արցախի և նրա ընդերքի փոխանցումը Բաքվին ժամանակի հարց է, և Ռուսաստանն ամեն ինչ կանի դրա համար։ Շրջափակումն իրականացրել է, էներգետիկ ճգնաժամը նույնպես, եթե պետք լինի՝ Սարսանգը կռմբակոծի, ինչպես անում է Ուկրաինայում։ «Կարտոֆիլ ու կաղա՞մբ եք ուզում, տվեք ոսկին», ասում է Մոսկվան հայերին։

Լավրովը նաև ուղիղ սպառնացել է, որ եթե Հայաստանը չհամաձայնի նոր զիջումների եւ իր ինքնիշխանության վերացման, ապա սեպտեմբերին տեղի ունեցածի «ռեցիդիվներ» կարող են լինել։ Նա խոստովանել է, որ այն ժամանակ հենց Ռուսաստանն է ստիպել Հայաստանին «համաձայնության գալ ծանր սպառազինության դուրսբերման շուրջ այն տարածքներից, որոնք ռազմական գործողությունների դադարեցման պահին չեն եղել շփման գծի կողմերից մեկում»։

Լավրովը նաև հաստատել է, որ Մոսկվան թույլ է տվել Նիկոլին գնալ Բրյուսել և Պրահա՝ լեգիտիմացնելու ռուսական ծրագիրը։ «Առաջին անգամ Պրահայում Ադրբեջանի և Հայաստանի անունից փաստաթղթերում գրվեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը հիմնված է մի շարք առանցքային սկզբունքների վրա, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը և Ալմաթիի 1991 թվականի դեկտեմբերի 21-ի հռչակագիրը», ասել է Լավրովը։

«Էլ ինչ է պետք, դեբիլներ, որ հասկանաք, թե ինչ է անում Ռուսաստանը»:

Սկզբնաղբյուր