Պատերազմը կանգնել էր, որովհետև Ադրբեջանն էր սպառվել, ոչ թե Հայաստանը. Արթուր Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բեկում էր տեղի ունեցել, ու պատերազմը հենց այդ պատճառով էլ կանգնեց

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պատերազմում պարտություն կրելու հանգամանքներին:

Իր խոսքում՝ նա անդրադարձավ այն խոսակցություններին, որ կամավորները քիչ են եղել, և շատերը հրաժարվել են զինվորական ծառայություն մատուցելուց, նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ զինկոմիսարիատներում հազարավոր գրանցված անձիք են եղել: Ինչպես նաև, նրա համոզմամբ Հայաստանում պատերազմի վերջին օրերին չի եղել նաև զենքի խնդիր:

«Ռուսաստանի մեր գործընկերները նշել են, որ Հայաստանին մատակարարել են այն ամենը ինչ որ Փաշինյանը խնդրել է: Փաշինյանը ասում է՝ ինչ որ «բլոկադայի» մեջ են գտնվել ինքնաթիռները չեն հասել, սուտ է ասում, բոլորը գիտեն, որ վերջին օրերին անընդհատ ինքնաթիռներ ու ուղղաթիռներ են իջել: Ավելին, ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանը կատարել է իր վրա վերցրած ամբողջ պարտականությունները: Ռուսները ասում են՝ ինչ խնդրել եք, նա էլ տվել ենք, բա ո՞նց եղավ, որ սպառազինության խնդիր առաջացավ: Մենք չենք հաղթել և չէին կարող հաղթել, քանի որ իշխանությունը դա չէր ուզում, նրան դրա հակառակն էր պետք և պարզապես պարտվել չէին ուզում իրենց պետք էր այն ինչ տեղի ունեցավ: Իսկ տեղի է ունեցել հետևյալը Արցախ չկա: Արցախը ոչ մի ստատուս չունի, այն հիմա Ադրբեջանի տարածք է, որտեղ դեռևս կան ռուս խաղաղապահներ»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձել է կանգնեցնել պատերազմը առաջին օրերին միջնորդական առաջարկներ ներկայացնելով՝ 5 հետո երկու շրջան:

«Ինձ համար ոչ մի շրջան հանձնելը ընդունելի չէ: Ես համարում եմ, որ բոլորս պետք է մեռնենք ամեն քառակուսի մետրի համար, բայց առաջարկներ արվել են և մերժվել են, ընդհուպ որևէ առաջարկ քննարկելը ուշ էր:

Պատերազմի ավարտից 4 օր առաջ Ռուսաստանից մատակարարվող զենքի օգնությամբ օդը լրիվ փակվել էր և որևէ ԱԹՍ չէր կարողանում մտնել Արցախ և մենք դա մեր մաշկի վրա զգացինք: Բեկում էր տեղի ունեցել ու պատերամը հենց այդ պատճառով էլ կանգնեց, որովհետև ադրբեջանցինեը էլ չէին կարում հաղթեին: Պատերազմը կանգնել էր, որովհետև Ադրբեջանն էր սպառվել, ոչ թե Հայաստանը»,- նշեց նա: