Առաջարկում եմ՝ «Հայելի» ակումբի վրա հարձակված երիտասարդներին ուղարկել թռչնաֆաբրիկա աշխատելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ այդ քայլը ցինիկ քայլ էր, ուղիղ հարված մամուլի ազատությանը

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն, այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Հայելի» ակումբի դեմ հարձակմանը: Վերջինիս դիտարկմամբ՝ այդ քայլը ցինիկ քայլ էր, ուղիղ հարված մամուլի ազատությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.