«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էդուարդ Աղաջանյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Բերձորի միջանցքի շուրջ տեղի ուենցող զարգացումներին։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան կետում արձանագրված է, որ Լաչինի միջանցքը պետք է գործի միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։
Եվ Հայաստանի ու Արցախի հետադարձ կապը պետք է լինի անխոչընդոտ։ Եվ այս համատեքստում որևէ խոչընդոտող երևույթ կամ դետալ բնականաբար անընդունելի է մեզ համար։ Այն, ինչ տեղի է ունեցել մի քանի օր առաջ Լաչինի միջանցքի տարածքում և որի արդյունքում դե ֆակտո այն փակվել է, բնականաբար խնդրահարույց է։
Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահ առաքելության հետ համատեղ պետք է անենք առավելագույնը, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն»,- ասաց Աղաջանյանը։
0Comments