ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում խաղարկվել է աշխարհում ամենամեծ ջեքփոթը, որի գումարը կազմել է 2,04 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է CNN-ը։
Ամերիկյան Powerball վիճակախաղի խաղարկության ժամանակ ընկել են 10-33-41-47-56 համարները։ Դրանք համընկել են վաճառված տոմսերից մեկի համարների հետ։ Ի սկզբանե, Jackpot-ի չափը կազմում էր 1,9 միլիարդ դոլար, բայց մինչև վիճակահանությունը աճել է մինչև 2,04 միլիարդ դոլար՝ այն դարձնելով աշխարհի ամենամեծ վիճակախաղի մրցանակը:
Նշվում է, որ հաղթողը դեռ չի ներկայացել։ Սակայն արդեն հայտնի է դարձել, որ վիճակախաղի շահած տոմսը վաճառած Joe’s Service Center ավտոգործարանի սեփականատեր 75-ամյա Ջոզեֆ Չախայեդը ստացել է մեկ միլիոն դոլարի բոնուսային չեկ։ Նա նախատեսում է գումարը բաժանել 11 թոռների և ընտանիքի մնացած անդամների հետ։
Powerball Jackpot-ը 2016-ի խաղարկությունից հետո ամենամեծն էր: Այդ ժամանակ մրցանակի չափը կազմել է 1,586 միլիարդ դոլար, և երեք հաղթողներ այն կիսել են միմյանց հետ:
0Comments