Ինստագրամի լայքերի թվով ռեկորդակիր ձուն հնարավոր է, որ կապ ունենա Hulu հոսքային ծառայության հետ, որը Netflix- ի մրցակիցն է: Այս մասին գրում է Deadline-ը:
Ըստ թերթի Hulu-ն առնվազն կարող էր դառնալ այս նախագծի առաջին հովանավորը: Ընկերությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Ինչպես նշվում է, այս պահին դեռ հստակ տեղեկատվություն չկա, թե ով է ինստագրամյան այդ էջի հետևում, որտեղ և տեղադրվա է ձվի նկարը:
Hulu-ի հեղինակային ծառայության 60%-ը պատկանում է Disney-ին, 30%-ը Comcast-ին և 10% WarnerMedia-ին:
Նշենք նաև, որ էջում ներբեռնվել է ևս մեկ ձվի նկար:
Այս մասին հայտնում է gazeta.ru-ն
0Comments