Իրանում անկարգություններին մասնակցելու պատճառով կալանավորվածների մեջ կան ՌԴ քաղաքացիներ

Մանրամասներ
ա

Իրանի իշխանությունները կալանավորել են 14 օտարերկրյա պետությունների, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիների՝ անկարգություններին մասնակցելու պատճառով, տեղեկացրել է Fars գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հետաքննությունը ցույց է տվել, որ Ավստրիայի, Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի քաղաքացիները ձերբակալվել են երկրում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ։ Նրանց մեջ ամենից շատն Աֆղանստանի քաղաքացիներն են, նշել է Fars-ը։