Իսրայելը հրադադար է առաջարկել Գազայի հատվածից բոլոր պատանդներին ազատ արձակելու և զոհված իսրայելցիների մարմինները վերադարձնելու դիմաց, սակայն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է այդ առաջարկը, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն, Եգիպտոսի և Քաթարի միջնորդությամբ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բանակցություններ են ընթանում պատանդների ազատ արձակման շուրջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Աղբյուրները հավելել են, որ ՀԱՄԱՍ-ը երկարաժամկետ զինադադար է խնդրել, սակայն Իսրայելը հրաժարվել է պատասխանել այդ առաջարկին։
0Comments