
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Անուշ Աբետյանը, գրում է news.am-ը։
36-ամյա Անուշ Աբետյանը երեք անչափահաս երեխա ուներ՝ 16 տարեկան դուստր եւ 15 ու 4 տարեկան որդիներ։ Անուշը ծնունդով Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից էր։
Ութ ամիս առաջ Անուշը որոշել էր անցել պայմանագրային զինծառայության, իսկ մինչ այդ զբաղվել էր հողագործությամբ։
0Comments