Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրրբեջանի կողմից հինգ հայ ռազմագերիների ազատ արձակումը:
«Ողջունելի է այսօր Ադրբեջանի կողմից հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ լուրը՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած ղեկավարների հանդիպումից հետո:
Կարևոր մարդասիրական ժեստ է և հատկանշական է նաև, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների», - Թվիթերում գրել է Կլաարը:
0Comments