![ա](/sites/default/files/inline-images/%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%B4%D5%B8%D5%BF.png)
Կառավարությունը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքում։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միավորվող և նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն ակադեմիական քաղաք։ Բարձրագույն կրթության ոլորտը բարեփոխումների կարիք ունի։ Ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա սրա համար»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` մտադիր են բուհերի խոշորացման գնալ, որի արդյունքում 8 պետական բուհ կլինի։ Դրանք, ըստ Փաշինյանի, լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին։
0Comments