Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի քննարկումը: Վլադիմիր Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել՝ կապված շարունակական մարտական գործողությունների հետ:
Ընդգծվել է հակամարտող կողմերի միջև հրադադարի և ճգնաժամի ապաէսկալացման նպատակով միջոցառումների ձեռնարկման խիստ անհրաժեշտությունը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
0Comments