Տեղի ունեցավ Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի երդման հանդիսավոր արարողությունը

Մանրամասներ
մարզպետ

Հունվարի 18-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի հինգերորդ նստաշրջանի հունվարի 18-ի թիվ 02 արտահերթ նիստը, որին ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ սրբազան Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

Նիստի ընթացքում տեղի ունեցավ Արմավիր համայնքի նորընտիր ղեկավար Վարշամ Սարգսյանի՝ համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձման հետ կապված երդման արարողությունը:

Նիստի ընթացքում ելույթով հանդես եկան Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ սրբազան Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։

Մարզպետը շնորհավորեց Վարշամ Սարգսյանին՝ Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և կառուցողական գործունեություն։

ա