«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով կա 17 անհետ կորած, որոնցից մեկը Ռուսաստանի քաղաքացի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: «Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ, տեղում աշխատում են մեր խմբերը, կամավորների, Հայկական կարմիր խաչի ներկայացուցիչների հետ»,- մանրամասնեց Կոստանյանը:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ անհետ կորածների թվում նաև Իրանի քաղաքացի կա:
Կոստանյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե զոհերի թիվը 7-ի է հասել, նշեց, որ այս պահին 7-րդ զոհի մասին տեղեկություն չունեն: «Մենք այս մասին ունենք հստակ ինֆորմացիա 6 զոհի մասին: 7-րդ զոհի մասին մենք որևէ տեղեկություն չունենք: Հենց այդ առումով ինֆորմացիա ունենանք, անպայման ձեզ կտեղեկացնենք»,- ասաց ԱԻՆ մամուլի խոսնակը:
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Մարատ Շահբազյան
3․ Սիրարփի Խաչատրյան
4․ Մարիամ Խաչատրյան
5․ Հարութ Գարաքյան
6․ Գագիկ Կարապետյան
7․ Արտավազդ Հայրապետյան
8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
11․ Վանիկ Ամիրխանյան
12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
13․ Արամ Հարությունյան
14․ Դավիթ Մխիթարյան
15․ Մեհդի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)
16․ Մելինե Տալոյան, ծնված 1997 թ․
17․ Լյուբա Գլեբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․):
0Comments