Միջին նորոգման աշխատանքների շրջանակում նորոգվում է Մ-5, Երևան – Արմավիր ավտոճանապարհի էջմիածին-Արմավիր մոտ 13.5կմ երկարությամբ հատվածը (աջ երթևեկելի գոտի)։
Միջին նորոգման աշխատանքներ կտարվեն նաև նույն հատվածի ձախ գոտում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Մեկնարկել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Կապալառու՝ «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ։ Տեխհսկողությունը կատարվում է ճանապարհային դեպարտամենտի կողմից։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
0Comments