Ավստրալիայում կենգուրուն փորձել է մտնել Ռուսաստանի դեսպանատան տարածք, հայտնել է դիվանագիտական ներկայացուցչության թելեգրամյան ալիքը։ Դեսպանատան «գրոհի» պահը ֆիքսել է տեսահսկողության տեսախցիկը, գրում է news.ru-ն:
Կադրերում երևում է, թե ինչպես է կենդանին ցատկում դեսպանատան ցանկապատի երկայնքով, իսկ հետո փորձում ներթափանցել ճաղերի արանքով։ Երկու անհաջող փորձից հետո կենգուրուն շարունակել է իր ճանապարհը։
Դեսպանությունից հավելել են, որ ոչ ոք չի տուժել։
Կենգուրուն փորձել է մտնել Ռուսաստանի դեսպանատուն. VIDEO
Մանրամասներ
0Comments