Ռուսաստանի հետ երկխոսությունն անթույլատրելի է, քանի դեռ Վրաստանի տարածքներն օկուպացված են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Մինչեւ Ռուսաստանի կառավարությունից ուղերձ չլինի այն մասին, որ Մոսկվան պատրաստ է տեղափոխել օկուպացիայի գիծը եւ մեր ամերիկացի եւ եվրոպացի դաշնակիցներից ոչ մի նշան չկա, իմ կարծիքով, Ռուսաստանի հետ երկխոսությունը ոչ մի իմաստ չունի: Ես չեմ հասկանում, ինչի դա կարող է հանգեցնել կամ ինչ իմաստ ունի Պուտինի հետ խոսելը, որի գործողություններն ավելի կոշտ են դառնում: Որպես դիվանագետ, ես կարծում եմ, որ մենք չենք կարող հրաժարվել երկխոսությունից, եթե ցանկանում ենք արդյունքների հասնել, բայց հարկավոր է համապատասխան կոնտեքստ եւ կարեւոր բաղադիչ տարրեր ունենալ», — ասել է Զուրաբիշվիլին:
0Comments