
Ուկրաինացի ռազմական լրագրողներն իրենց աղբյուրներից տեղեկացել են, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն անձամբ է եկել Իզյում՝ Դոնբասում զորքերի հրամանատարության համար։ Այս մասին հայտնել է ուկրաինական Defence Express հրատարակություն, որը համագործակցում է ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի և ռազմական փորձագետների հետ:
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ նա իբր արդեն ժամանել է Իզյումի շրջանի ՌԴ ԶՈւ հրամանատարական կետ։
Հրատարակությունը նշում է, որ Գերասիմովի պաշտոնը ենթադրում է ռազմավարական, այլ ոչ օպերատիվ-մարտավարական գործողությունների ղեկավարում։ Սա կարող է խոսուն վկայություն լինել, որ Ռուսաստանի ղեկավարությունը լրջորեն կենտրոնացած է Դոնբասում տակտիկական հաղթանակների հասնելու ուղղությամբ։
0Comments