ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021 թվականի տարեկան զեկույցը։
Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ պետք է ողջունել վարչապետի անկեղծ մտորումները։
Ծրագրի մասին խոսելու ցանկությունը մեծ է, բայց պետք է առանձնակի շեշտել խաղաղության և Արցախի մասին հարցերը, ասաց նա։
«Դեռև 1996թ.-ին մի թեզ առաջ քաշվեց, ՀՀՇ-ի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջ մղվեց մի գաղափար, որ անընդունելի է մի ժողովրդի բռնի տեղափոխումը մեկ այլ ժողովրդի կողմից, և ըստ էության, առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի։ Տարիներ են անցել, և կարելի է ասել, որ, իմ կարծիքով, դա ճիշտ չի եղել։ Մենք ունենք ԼՂ մասի մի զգալի կորուստ այժմ։ Որտե՞ղ պետք է կանգ առնենք, մեր նպատակը ո՞րն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ։ Այսօր այս դահլիճում նստածնեից է կախված, թե խաղաղության օրակարգն ինչպե՞ս կսպասարկվի։ Եթե մի աղջիկ գալիս այստեղից ներքնաշորն է ցույց տալիս, չի նշանակում, որ իրեն պետք է արձագանքեմ իր անդաստիարակ պահվածքին»։
Մանրամասները՝ oragir.news-ի տեսանյութում
0Comments