
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում սկզբունքային գնահատական է տվել ՌԴ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև շարունակվող բանակցային գործընթացին: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ՝ Ստամբուլում ռուս եւ ուկրաինացի ներկայացուցիչների միջև բանակցությունների փուլն անցկացնելուն աջակցելու համար:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները նաև քննարկել են հումանիտար հարցերը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում:
Բացի այդ, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման հարցերին։
0Comments