Երգչուհի Քլեր Բուշեն, որն ավելի հայտնի է Գրայմս բեմական անունով, և միլիարդատեր Իլոն Մասկը կրկին ծնողներ են դարձել։ Երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։
Գործարարի համար այս երեխան յոթերորդն է։ Նա հինգ երեխա ունի նախկին կնոջից՝ Ջասթին Ուիլսոնից, ևս երկուսը՝ Գրայմսից, գրում են Թերթը և Vanity Fair ամսագիրը։
Հիշեցնենք, որ Մասկը երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ընտրյալը Ջասթին Ուիլսոնն էր։ Զույգը միասին է սովորել նույն համալսարանում և ամուսնացել 2000 թվականին:
Երկրորդ անգամ միլիարդատերն ամուսնացել է դերասանուհի Թալուլա Ռայլիի հետ։ Դրանից հետո Մասկը սիրավեպ է ունեցել դերասանուհի Էմբեր Հերդի հետ։
0Comments