Թուրք ընդդիմադիր լրագրող Նազլը Ըլըջաքը մեղավոր է ճանաչվել «պետության անվտանգության տեսանկյունից գաղտնիություն պարունակող տեղկությունները բացահայտելու» համար և դատապարտվել 5 տարի 10 ամիս ազատազրկման:
Ինչպես գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը, 75-ամյա լրագրողը դեռևս 2015 թվականի հունվարի 2-ին թուրքական «Բուգյուն» թերթի էջերում հրապարակել է Թուրքիայի ԶՈւ-ին պատկանող և ոչնչացման ենթակա գաղտնի փաստաթղթեր:
Թեև Ըլըջաքի փաստաբանը հայտնել է, որ այդ փաստաթղթերը մինչ լրագրողի ձեռքն ընկնելն արդեն հանրայնացված են եղել՝ դատարանը մեղավոր է ճանաչել լրագրողին և դատապարտել 7 տարվա ազատազրկման: Այնուհետև դատարանը, հաշվի առնելով որոշ մեղմացուցիչ հանգամանքներ, պատժի չափը նվազեցրել է մինչև 5 տարի 10 ամիս:
5 տարի 10 ամիս ազատազրկում գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար
Թուրքիայում դատապարտվել է 75-ամյա կին լրագրողը
0Comments