ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ է անցկացրել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, որից հետո համաշխարհային առաջնորդները համատեղ ասուլիս են տվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, բանակցությունները երեք ժամից ավելի են տևել: Պուտինը հայտարարել է, որ հանդիպումն անցել է գործարար և կառուցողական մթնոլորտում: Երկրների ղեկավարներին հաջողվել է քննարկել օրակարգային հարցերը:
Պուտինն ընդգծել է, որ տնտեսական համագործակցության ոլորտում ակնհայտ ձեռքբերումներ կան, սակայն որակյալ շարժ դեռևս տեղի չի ունեցել: Նա նշել է, որ Ռուսաստանն ու Ճապոնիան կարող էին 1,5 անգամ մեծացնել ապրանքաշրջանառությունը՝ հասցնելով այն մինչև 30 մլրդ դոլար:
Կողմերը բավականին ժամանակ են հատկացրել նաև խաղաղ պայմանագրի կնքման հեռանկարների քննարկմանը: Պուտինը նշել է, որ իրենք հաստատել են հետաքրքրվածությունը համաձայնագրի կնքման հարցում:
Աբեն, իր հերթին, տեղեկացրել է, որ իրենք հրահանգել են ուժեղացնել համատեղ տնտեսական գործունեության միջոցները Կուրիլյան կղզիներում:
Ճապոնացի վարչապետը տեղեկացրել է, որ Պուտինի հետ պայմանավորվել են զարգացնել կապերը երկու երկրի ռազմական գերատեսչությունների միջև:
0Comments