«Խոզի գրիպից» մահացության 19-րդ դեպքը Վրաստանում

Վիրուսը չի նահանջում

Գրիպի N1N1 վիրուսի բարդացման հետևանքով ևս մեկ մահ է գրանցվել Վրաստանի Քութաիսի քաղաքի հիվանդանոցում: Այս անգամ մահացածը 32-ամյա կին է,- հաղորդում է Sputnik գործակալության վրացական տարբերակը:
Ըստ հաղորդվող տեղեկատվության՝ կինը հղի է եղել, և հիվանդանոցում նրան կեսարյան հատում են արել: Երեխայի վիճակը բավարար է գնահատվում, սակայն  մորը փրկել չի հաջողվել::
Հիշեցնենք, որ Վրաստանում սա արդեն մահվան  19-րդ հաստատված դեպքն է: Վարակվածների թիվը երկրում կրճատվել է՝ 100 հազար մարդու հաշվով հասնելով 253-ի :