Իրանը տարածաշրջանում առաջին հրթիռային տերությունն է

Այսօր Իրանը կարող է արտադրել սուզանավեր, էսմինեցներ, առաջատար կործանիչներ, ինչպիսին է «Կոսարը», անօդաչու թռչող սարքեր եւ այլն

Իրանը առաջին հրթիռային տերությունն է տարածաշրջանում՝ իր ավելի քան 40 տեսակ հրթիռների զինանոցով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, բրիգադային գեներալ Աբբաս Սեդեհին՝ հայտնում է Mehr-ը։

Համաշխարհային վիճակագրության համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետությունը 23-րդ տեղն է զբաղեցնում պաշտպանական եւ ռազմական տարատեսակ տեխնիկայի արտադրության ոլորտում՝ նշել է նա։

«Այսօր Իրանը կարող է արտադրել սուզանավեր, էսմինեցներ, առաջատար կործանիչներ, ինչպիսին է «Կոսարը», անօդաչու թռչող սարքեր եւ այլն»,- ասել է գեներալը։