Ադրբեջանի իշխանությունների նահանջը

Բլոգեր Մեհման Հուսեյնովի դեմ հարուցված գործի վարույթը կդադարեցվի

Ադրբեջանի նախագահի կարգադրության համաձայն՝ երկրի գլխավոր դատախազը քննչական մարմնին համապատասխան հանձնարարական է տվել՝ կապված Մեհման Հուսեյնովի գործի հետ: Այս մասին տեղեկացրել են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

«Հաշվի առնելով երիտասարդ տարիքը, ուղղվելու ճանապարհին կանգնելը, խնամքի կարիք ունեցող հոր գոյությունը, ոչ մեծ ծանրության հանցագործությունը եւ հասարակության համար սպառնալիքի բացակայությունը, քննչական մարմինը որոշել է նրա դեմ հարուցված քրեական գործի վարույթը դադարեցնել: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը զգուշացնում է այն անձանց, որոնք սեփական նխպատակներ հետապնդելով, փորձում են Մեհման Հուսեյնովի շուրջը արհեստական աղմուկ ստեղծել, ինչպես նաեւ լրատվամիջոցների խմբագրություններին, որոնք սուտ տեղեկություններ են տարածում, որ բոլոր ապօրինի գործողությունները՝ ուղղված երկրի կայունության խախտմանը, վճռական կերպով կկանխվեն»,- մեջբերում է կատարել պարբերականը:

Սակայն հարկ է նշել, որ նման որոշման իրական պատճառը եվրոպական կառույցների արձագանքը է: