Իրանում պայթյունների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է արդեն 103-ը

Մանրամասներ
Իրան պայթյուն

Իրանում տեղի ունեցած պայթունի զոհերի թիվը հասել է 103-ի, ևս 141-ը վիրավորվել է, հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ իրանական IRNA գործակալությունը հայտնել էր  Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունի մասին, մի քանի րոպե անց գործակալությունը հայտնել էր երկրորդ պայթյունի մասին Գոլզարի գերեզմանատան ճանապարհին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Միացյալ Նահանգները Բաղդադում գործողություն է իրականացրել՝ ոչնչացնելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և իրաքյան շիա աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսին։ Վաշինգտոնում նրանք ներգրավված էին 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման կազմակերպման մեջ։