Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում անապահովություն ստեղծելու որևէ փորձ. Իրանի նախագահ

Մանրամասներ

Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում անապահով միջավայր ստեղծելու որեւէ փորձ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահն ընդգծել է, որ անվտանգությունը զարգացման հիմնական կարիքներից է։

Ռաիսին հավելել է, որ միասնությունը միշտ աջակցում է երկրի ազգային անվտանգությանն ու առաջընթացին։

Իրանի նախագահը նշել է, որ Իրանի ժողովուրդը լավ է ճանաչում իր թշնամիներին։