Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հնարավոր չի համարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն՝ առանց Արցախի հիմնախնդրի կարգավորման: Վերջինս նշել է, որ այս տարի իրենք պատրաստվում են ավելի հետևողական լինել այդ հարցում:
«Որոշ հարցեր լուծելու համար բավարար չէ միայն շահերդ պաշտպանելը, պետք է նախաձեռնող լինել: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը մնում է չլուծված, հնարավոր չէ կայունություն Կովկասում, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում», - ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ թուրք նախարարը հայտարարել էր, որ Թուրքիան կաջակցի ղարաբաղյան հարցով այն որոշմանը, որն ընդունելի կլինի Ադրբեջանի համար:
Առանց ԼՂ հարցի լուծման՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ. Չավուշօղլու
Որոշ հարցեր լուծելու համար բավարար չէ միայն շահերդ պաշտպանելը, պետք է նախաձեռնող լինել
0Comments