Եգիպտոսում հնագույն գերեզմաններ են հայտնաբերվել

Դրանք պատկանում են Հին թագավորության ժամանակաշրջանին

Եգիպտոսի հարավում Հին թագավորության ժամանակաշրջանին (մ.թ.ա 23-21-րդ դարեր) պատկանող գերեզմաններ են հայտնաբերվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի հնագույն հուշարձանների հարցերով նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ հայտնագործությունն Ասուան քաղաքի մոտ արել է բրիտանական Բիրմինգհեմ քաղաքի համալսարանի հնագիտական արշավախումբը, որն ընդհանուր առմամբ վեց գերեզման է հայտնաբերել:

Եգիպտացի մասնագետի խոսքով՝ գերեզմաններն ավերվել էին դեռևս հարյուրամյակներ առաջ: Գողերը ներխուժել են դամբարաններ՝ կոտրելով հետին պատը:

Հնագիտական հայտնագործությունները հազվադեպ չեն Եգիպտոսի համար: Հնագույն հուշարձանների հարցով նախարարությունը պարբերաբար հայտնում է տարբեր պատմական շրջաններին պատկանող հայտնագործություն անելու մասին: