Հեծյալներն անցնում են կրակների միջով

Իսպանիայում անցկացվում է ամենամյա փառատոնի վերածված հին հեթանոսական ծիսակարգը

Իսպանական Սան Բարտոլոմե դե Պինարես գյուղում անցկացվում է տեղի ամենամյա փառատոնը, որի ժամանակ հեծյալները ձիերով անցնում են կրակների միջով:

Ինչպես ներկայացնում է France Press գործակալությունը, ավանդական տոնախմբության ժամանակ այս արարողությունը կատարվում է կենդանիներին հիվանդություններից պաշտպանելու և հեծյալների բարեկեցությունն ապահովելու նպատակով:

Նշվում է, որ ավանդույթը հավանաբար ձևավորվել է ավելի քան 3000 տարի առաջ՝ որպես հեթանոսական ծիսակարգ, որը կատարում էին կելտերը: Այս մասին, սակայն, գրավոր հիշատակություններ չեն պահպանվել:

Ակտիվիստները դեմ են հանդես գալիս այս արարողությանը՝ պնդելով, որ այն վախեցնում է կենդանիներին: