Կորոնավիրուսը հաղթահարածների արյան պլազմայի փոխներարկումն արդյունավետ չէ «Քովիդ-19»-ով հիվանդների բուժման համար. ԱՀԿ

Մանրամասներ

ա

«Քովիդ-19»-ով հիվանդներին բուժման ընթացքում կորոնավիրուսով վարակված և առողջացած մարդկանց արյան պլազմայի փոխներարկման համար արվող ծախսերը չեն համապատասխանում այդ բուժման մեթոդից ստացած օգուտին:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ «Քովիդ-19»-ի բուժման հարցով խորհրդատվությունների թարմացված տեղեկագրում: ԱՀԿ-ի խորհրդատվությունների հարցով զբաղվող խումբն այժմ խորհուրդ չի տալիս փոխներարկել ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով հիվանդներին, ինչպես նաև հիվանդության թեթև ընթացքի պարագայում:  

Բուժման տվյալ մեթոդի մասին խորհրդատվությունը թարմացվել է 16 վերահսկվող փորձարկման արդյունքում, որոնց մասնակցել է 16 236 հիվանդ: Փորձի ընթացքում պարզվել է, որ մեթոդն արդյունավետ չէ: